Արմեն Սարգսյանի թեկնածությունը չսատարելու պատճառ չենք տեսնում

Հունվարի 29-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Դաշնակցության Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպումից հետո Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ Սարգսյանի առաջադրման հետ կապված հարցերն են քննարկել: «Խոսել ենք մեր պատկերացումների մասին, ինչպես նաև Հայաստանի համար բացվող այս նոր էջի մասին: Խորհրդարանական համակարգում, ըստ էության, հիմնադիր այս կառույցը ձեւավորելու խնդիրը կա, որովհետեւ հիմա բոլոր կառույցները պետք է նորովի ձեւավորվեն: Մեր համոզմամբ՝ լավ սկիզբը գործի կեսն է, եւ այդ լավ սկիզբը ձեւավորելու մասին ենք խոսել՝ կապված Հայաստանի թե ներքին, թե արտաքին խնդիրների հետ: Մեր համոզումն ենք փոխանցել, որ սա իսկապես պատմական առաքելություն է, որ նախագահը պետք է իրականացնի»,-ասաց Ռուստամյանը: Նրա խոսքերով՝ ծայրահեղ 2 մոտեցում կա նախագահի պաշտոնի հետ կապված. «Մի մասը կարծում է՝ սա նույն նախագահն է, որովհետեւ պետության գլուխն է, որովհետեւ ըստ Սահմանադրության է, նույն լիազորություններով, բայց այդպես չէ: Մյուս մասն էլ կարծում է՝ բացարձակապես որեւէ լիազորություն չունի: Սակայն այս մոտեցումն էլ այդպես չէ: Այսինքն՝ կա հստակ դաշտ՝ սահմանադրորեն ամրագրված, որ նոր նախագահը այդ նոր դաշտը պետք է ամբողջությամբ յուրացնի: Մեր գնահատումն այդ առումով համապատասխանում է, եւ հենց ինքն էլ ասաց, որ խոսքը 4-րդ հանրապետության մասին է: Մենք էլ ժամանակին ասել ենք, որ այս փոփոխություններով կարելի է ասել Հայաստանը 4-րդ հանրապետությունն է ձեւավորում»: Ռուստամյանի խոսքերով՝ հենց այդ 4-րդ հանրապետության հիմնադիր պաշտոնյաներից մեկն էլ լինելու է հանրապետության նոր նախագահն՝ այս որակով: «Մենք այս հանդիպման արդյունքները կամփոփենք, նա իր վերջնական որոշումը կկայացնի մյուս ուժերի հետ հանդիպումից հետո: Մենք որեւէ պատճառ չենք տեսնում, եթե ինքը համաձայնվի առաջադրվել, մենք, ամենայն հավանականությամբ, կպաշտպանենք, առաջ ընկնելով եմ ասում: Որոշումը կայացնելու խոչընդոտներ չեմ տեսնում հակառակն ասելու համար: Որովհետեւ նա ամբողջությամբ պատկերացնում է պատմական առաքելությունը, որ այսօր պետք է իրականացնի եւ լավագույն անձերից մեկն է, որը կարող է հայությունն իսկապես միավորելու մի կարեւոր գործընթաց իրականացնել թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»,-ասաց Ռուստամյանը:

2018-01-30

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...