Միջազգային խորհրդարանական փորձը Հայաստանում տեղայնացնելու Հ.Յ. Դաշնակցության և Արմեն Սարգսյանի մոտեցումները համընկնում են

Araratnews.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը որոշ մանրամասներ հայտնեց խմբակցության անդամների եւ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից: «Հանդիպումը շատ օգտակար էր երկկողմանի իմաստով: Մենք ասացինք, որ ապրիլի 9-ից հետո որպես այդպիսին նոր սկիզբ առաջանա Հայաստանում, դրա համար մենք շատ ենք պայքարել եւ նախանձախնդիր ենք, որ այն, ինչ հայտարարել ենք մեր ժողովրդին այս փոփոխությունների հետ կապված, դրական սպասելիքներ ենք առաջացրել, դա անպայման պետք է իրականացվի: Այսինքն` մենք պետք է ապացուցենք, որ համակարգային այս փոփոխությունները, նոր սկիզբը, որ պետք է դրվի Հայաստանում, խոստանում է եւ պետք է լուծի բոլոր այն խնդիրները, որոնք մինչեւ հիմա կուտակվել են»,- ասաց Ռուստամյանը: Այս ընկալումը, ըստ Ռուստամյանի, իրենք տեսել են նաեւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մոտ, որ ժամանակակից խորհրդարանական միջազգային փորձը հնարավոր է Հայաստանում տեղայնացնել: Araratnews.am-ը Արմեն Ռուստամյանի հետ զրուցեց նաեւ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական նախագծի մասին, որում ամրագրվել է, որ ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մտադրությանը, ապա Ռուստամյանն ասաց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ չկան, եւ, հետեւաբար, վաղ է տեսակետ հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-02-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...