Արմեն Սարգսյանին կողմ չքվեարկելու պատճառ չկա

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու հարցում: «Արմեն Սարգսյանն անձամբ դեռ պատասխան չի տվել՝ ընդունե՞լ է նախագահի թեկնածու դառնալու` ՀՀԿ առաջարկը, թե՞ ոչ, ուստի Դաշնակցությունն էլ դեռևս չունի որոշում: Քանի դեռ Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում` ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն բոլոր խնդիրները, որոնք մենք կարևորում ենք նոր Հայաստանի համար, համահունչ են Արմեն Սարգսյանի մոտեցումների հետ»,- նշեց Ռուստամյանը։ Անդրադառնալով այն քննադատություններին, որ, ըստ էության, նախագահն այլևս շատ իրավունքներ չունի, և նախագահի ինստիտուտը ձևական է լինելու, պատգամավորն ասաց. «Մեզ օդ ու ջրի պես պետք է անաչառ և անկողմնակալ անձնավորություն, ով կլինի Սահմանադրության երաշխավորը, կհետևի, որ օրենքներն ու որոշումները չհակասեն Սահմանադրությանը: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»։

2018-02-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...