Արամ Մանուկյանի հուշարձանի ներկայացված տարբերակը Դաշնակցության համար ընդունելի է

«Հայ ականավոր գործիչ Արամ Մանուկյանի արձանի համար ներկայացված նախագծերից ամենաշատը մեզ համար ընդունելի է հրապարակված տարբերակը»։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Ամեն մեկն Արամ Մանուկյանի վերաբերյալ իր պատկերացումներն ունի, եւ թե ինչ տեսք պիտի ունենա արձանը», - նշել է նա։ Ռուստամյանը վստահեցրել է, որ իշխանությունը որեւէ ձեւով չի խառնվել ու իր տեսակետն արձանի հարցում չի պարտադրել։ Անդրադառնալով արձանի «հանդերձանիքին», ասել է. «Նախ գետնին չի ընկած, մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, բայց չեն բարուրել՝ պարուրել են, չի կարելի նկարներով եզրակացության գալ», - նշեց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ չի հիշում մի արձան, որի շուրջ բոլորը միակարծիք լինեն։ «Այդպիսի հակակրանքով նայել ու հայտարարություններ անել տեղին չէ։ Մեզ չի էլ սազում հենց սկզբից նսեմացնել դա», - եզրափակեց նա:

2018-02-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...