Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի ստեղծման իրավունքը պետք է տալ նախագահին

ԱԺ-ում «Ներման մասին» օրենքի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը և հարցադրում ու առաջարկ ներկայացրեց: Նա նախ նշեց, որ ներում խնդրելու իրավունք ունենալը չի կարող հակասել ներվելու իրավունք ունենալուն: Պատգամավորն ընթերցեց ներկայացված փաթեթի 5-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ կետերը. «Անձնական գործը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: 9-ը` «Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է Վարչապետի որոշմամբ»: Պատգամավորը նշեց, որ ստացվում է` որպեսզի ներման վերաբերյալ եզրակացություն ստանա վարչապետը, նա դիմում է իր իսկ կողմից տեղծված մի հանձնաժողովի, որի աշխատակարգը նույնպես հաստատվել է իր կողմից: «Հաշվի առնելով Սահամանդրության պահանջը, հաշվի առնելով, որ ներումը նախագահի հայեցողական լիազորությունն է, միգուցե հանձնաժողով ստեղծելու որոշման իրավունքը տալ նախագահին` հատկապես եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովի որոշումն, ի վերջո, ունի խորհրդատվական բնույթ: Այս դեպքում կհավասարակշռվի այն միտքը, որ կա երեք կողմ` արդարադատություն, վարչապետ և հանձնաժողով, բայց իրականում հանձնաժողովը նույն վարչապետի ստեղծածն է, և իրականում ստացվում է երկու կողմ»,- ասաց Կյուրեղյանը և առաջարկեց, որ այս դեպքում հանձնաժողովի ստեղծման իրավունքը տրվի նախագահին, որ ստեղծվի հավասարակշռություն:

2018-02-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...