Դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը մտահոգիչ է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր մտահոգությունը արտահայտեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Նա հայտնեց, որ խմբակցությունը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի հետ, քննարկել հարցը և եկել եզրահանգման, որ իսկապես կա խնդիր, բայց նաև կա հնարավորություն հարցը կոմպրոմիսային ճանապարհով լուծել: «Ես կարծում եմ տեղի չէ առանց համաձայնեցնելու այս հարցը բերել այստեղ, արագ քննարկել ու անցկացնել: Քանի որ փաստաբանները, հասկանալով խնդրի էությունը, պատրաստ են գնալ կոմպրոմիսի, իրենք էլ ունեն առաջարկներ ներկայացնելու, կարծում եմ, որ այնքան էլ հրատապ չէ, որ այս հարցը հենց հիմա լուծվի: Ես կարծում եմ պետք չէ ավելորդ լարվածություն առաջացնել, որևէ խոչընդոտող հանգամանք չկա, որ այս հարցը հանգիստ քննարկենք»,- նշեց Ռուստամյանը: Պատգամավորի համար հասկանալի չէ առաջարկվող լուծումը, թե դատավորը պետք է փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնի: «Եթե դատավորը կողմերից մեկն է, ինչու՞ նա պետք է որոշի՝ ինչպիսի սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ: Այստեղ անաչառության սկզբունքը խախտվելու է, և արդարադատության մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, եթե փաստաբանին, օրինակ, 100 հազար դրամով տուգանելու մասին որոշում կայացվի, դա կարող է համարվել քրեական պատժատեսակ, և փաստաբանները դա կարող են վիճարկել միջազգային դատարանում: Ցանկացած փաստաբան կարող է նման դեպքերում դիմել միջազգային դատարան և Հյաստանի դեմ վճիռները շատանան, ինչը մեզ բոլորովին պետք չէ»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

2018-02-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...