Թիթեռի կյանքի հաճույքը ո՞րն է․ 127 տարի էլ անցնի, մեր նպատակից չենք հրաժարվի

Դաշնակցությունը չի բացառում հետագայում ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ կոնսենսունսի գալու հնարավորությունը, չնայած նրան, որ Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը դեմ էր քվեարկել «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին։ «Կոնսենսուսի թեման պետք է ճշտվի, կրկին նույն նախագծի ներկայացումը իմաստ չունի։ Մենք ասում ենք, որ էդ կոնսենսուսի առարկան այնպես պիտի որոշվի, որ այդ կոնսենսուսի առարկան հնարավոր լինի։ Կոնսենսուս նշանակում է համախոհություն, նշանակում է՝ մնացած բոլոր կողմերը պետք է համաձայնվեն քո մոտեցման հետ, այլ ոչ թե ես մի բան ասեմ, հետո էլ ասեմ՝ միացեք, այդ ձևով կոնսենսուս չի լինում։ Մենք ձևակերպել ենք այն ճանապարհը, որով այդ կոնսենսուսը հնարավոր է, մենք ձևակերպել ենք հարց, խնդիր, որից պետք է օր առաջ ազատվենք, էդ խնդիրը հակաժողովրդական վիճակն է, որն առաջանում է գործող ռեյտինգային համակարգի պայմաններում։ Մենք ասել ենք՝ դրա լուծման տարբեր ճանապարհներ կան, տարբեր ճանապարհները պատրաստ ենք քննարկել և կոնսենսուսով գտնել, թե հատկապես, որ ճանպարհով ենք ուզում հրաժարվել այս ռեյտինգայինից»։ Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ճիշտ է կենտրոնանալ նրա շուրջ, որ ռեյտինգային համակարգի պարագայում ավելի քիչ ձայն ստացողներ են եղել, որոնք հայտնվել են խորհրդարանում, իսկ ավելի շատ ստացողները առանձին ընտրատարածքներից չեն հայտնվել խորհրդարանում։ Անդրադառնալով դիտարկմանը, որ հանձնաժողովում ՀՅԴ-ի քվեարկությունից հետո ռեպլիկի կարգով հնչում է, որ Դաշնակցությունը կարող է ևս 125 տարի սպասել, Արմեն Ռուստամյանը նշեց․ «Ովքեր, որ ուզում են թիթեռի կյանքով խնդիրներին մոտենալ, թիթեռի կյանքն արագ ավարտվում է, արդյունքը լինում է բացասական, դրա հաճույքը որն է, ավելի լավ չէ՞, ես 127 տարի պայքարեմ, բայց հասնեմ իմ նպատակին, քան արագացնեմ, շտապեմ, բայց արդյունք չունենամ»,-ընդգծեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

2018-02-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...