Սումգայիթյան ոճրագործությունը Ադրբեջանի գործողությունների ամենափաստագրված հատվածն է

Սումգայիթյան ոճրագործությունների իրական գնահատականը չի տրված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար, նախագծի համահեղինակ Արմեն Ռուստամյանը: «Սա թույլ է տալիս Ադրբեջանին ամեն ինչ ներկայացնել ծուռ հայելիների մեջ, գլխիվայր շուռ տալով իրականությունը, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ սումգայիթյան ոճրագործությունը այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է իրենց կատարած ոճրագործությունների: Անգամ այդ ժամանակվա դատարանները հաստատել են փաստը, որ կատարվել է հայերի դեմ կոնկրետ ցեղասպանական գործողություններ: Սա մենք պետք է օգտագործենք վեր հանելու համար այն կեղծիքը, որ Ադրբեջանում տիրում է»,-ասաց Ռուստամյանը: Նրա խոսքով, ցինիզմը Ադրբեջանում հասել է նրան, որ Խոջալուն են դարձրել դրոշակ, իբր այնտեղ է տեղի ունեցել ցեղասպանություն. «Անգամ փորձում են ներկայացնել, որ հայերն են իրենց դեմ կատարել այդ գործողությունները Սումգայիթում: Այս այլանդակություններին պետք է վերջ տրվի»: Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2018-02-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա
Գնում ենք կուտակային կենսաթոշակների մասին հարցը արդար և սահմանադրական...
Այլ...