Արմենուհի Կյուրեղյանի հարցը «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանդրական օրենքի քննարկման ժամանակ

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հոհվաննիսյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որը վերաբերում էր դիտորդներին: Ըստ նախագծի` դիտորդ կարող են լինել ՀՀ հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները հանրաքվե նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարվա ընթացքում ներառում են ժողովրդավարության կամ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: Պատգամավորի խոսքով` օտարերկրյա կազմակերպություններին ժամկետի` նման պահանջ չի ներկայացվում: Նա հետաքրքրվեց` արդյո՞ք սա չի կարող մտահոգիչ լինել: Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր քարոզչության պաստառներ փակցնելուն: «Քարոզչության պաստառներ փակցնելու համար ՏԻՄ-երը հինգ օր առաջ հրապարակում են հատուկ տեղեր: Նախագծում ասվում է, որ համայնքի ղեկավարները պետք է հետևեն, որ փակցված տեղերում պաստառները չպոկվեն, արդյո՞ք սա նշանակում է, որ այլ տեղերում պաստառներ չեն փակցվելու, իսկ եթե փակցվելու են, արդյո՞ք հետևելու են դրանք չպոկելու գործընթացին»,- հարցրեց նա: Փոխնախարարը պատասխանեց, որ, մեկ տարվա սահմանափակման հետ կապված, իրենք կհամադրեն ընտրական օրենսգիրքը Սահմանադրական օրենքի հետ: «Եթե այստեղ մի փոքր սահմանափակումը շատ է, դա անպայման կհանենք»,- ասաց նա: Ինչ վերաբերում է պաստառների հետ կապված խնդրին, ապա փոխնախարարն ասաց, որ խոսքը համայնքային սեփականություն համարվող վայրերում դրվող պաստառների մասին է: «Այստեղ պետք է նաև համայնքի թույլտվությունը, իսկ մասնավոր սեփականություն հանդիսացող վայրերում պաստառ դնելը որևիցե կերպ չի կարող արգելվել»,- պատասխանեց նա: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դաշնակցական պատգամավորին ասաց, որ պետք է առաջին հարցը գրավոր ներկայացնել, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի հստակ անդրադառնալ դրան:

2018-03-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...