Հայաստանի խորհրդարանականների այցը ԱՄՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը, աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունենցել ԱՄՆ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այս այցով հայ-ամերիկյան հարաբերություններում բացվում է խորհրդարանական դիվանագիտության նոր փուլ: «Հայաստանն այսօր լուրջ բարեփոխումների շեմին է, և այդ բարեփոխումների ընթացքում է կարևոր, թե որքանով են մեր բարեկամ երկրները մեր կողքին»,- ընդգծել է նա: Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն ու կարևորել հատկապես շփման գծում հրադադարի խախտումների առնչությամբ առավել հասցեական և թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտությունը։

2018-03-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...