Կարևորն այն էր, որ մեր այցելությանն անմիջապես հետևեց Արցախի նախագահի այցը ԱՄՆ. Աղվան Վարդանյան

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մարտի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեցին ԱՄՆ կատարած այցը: Պատգամավորները ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի մանրամասները, քննարկված թեմաները: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն կարևորեց այն, որ իրենց այցելությանն անմիջապես հետևել է Արցախի նախագահի այցը ԱՄՆ: «Այս առումով մեր այցելությունը որոշակի հիմք, նախադրյալներ ուներ: Մենք ԱՄՆ-ում ունենք հսկայական թվով հայություն: Ես միշտ ասել եմ` ԱՄՆ-ը հայերի պետություն է, այստեղ կա հսկայական խնդիր` ներկայացնելու հայության շահերը»,- ասաց նա: Վարդանյանը նշեց, որ օրակարգը բազմազան էր` ոչ միայն Ցեղասպանություն, ԼՂ հիմնախնդիր, այլև տնտեսական հարաբերությունների քննարկում, հնարավորություն քննարկելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսման հարցը: «Բոլոր խնդիրների վերաբերյալ ներկայացրեցինք Հայաստանի օրակարգը, և կարևոր մեսիջներից մեկն այն էր, որ ընդգծեցինք` Հայաստանն առաջնորդվում է իր շահերով: Կարևորել ենք Հայաստանում կատարվող բարեփոխումները` կոռուպցիայի դեմ պայքար և այլն»,- ասաց նա: Վարդանյանը տեղեկացրեց, որ կոնգրեսականների հայկական խումբն առաջարկել է ավելացնել Արցախին տրվող` ամերիկյան օգնության չափը: Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցվեց քաղաքական նպատակներով: «Մենք ԱՄՆ-ին շնորհակալություն ենք հայտնել անկախության տարիների ընթացքում Հայաստանին տրված 2 մլրդ աջակցության համար, բայց շեշտում էինք, որ չկա որևէ երկիր, որ ավելի քիչ աջակցություն է ստացել: Ներկայացրել ենք երկրում կատարված բարեփոխումները, մանավանդ` կոռուպցիայի ոլորտում առաջընթացը: Մենք հիմա ավելի ենք համապատասխանում այդ ծրագրով օգնություն ստանալուն, քան այն ժամանակ, երբ դա եղավ»,- հայտարարեց նա:

2018-03-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...