Արմենուհի Կյուրեղյանն առաջարկում է, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից օգտվեն նաև ամուսինները, որոնց գումարային տարիքը գերազանցում է 65-ը

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի համաձայն ծրագրի շահառու կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ երիտասարդ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը: «Մենք բոլորս լավ գիտենք, որ մեծ տարիքում երիտասարդներն ավելի մեծ դժվարությամբ են կայացնում ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու որոշում, հատկապես եթե ապահոված չեն բնակարանով, իսկ հիփոթեքային բնակարաններ ձեռք բերելու ֆինանսական հնավարություններ ունեցողների տարիքը շատ դեպքերում կարող է ավելի մեծ լինել քան այդ ծրագրով նախատեսված 65 տարեկանը»,- ասաց պատգամավորը: Կյուրեղյանը նկատեց, որ այստեղ հարց է առաջանում` ինչու չստեղծել այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ասենք նաև երկու 33 և ավելի տարիք ունեցող երիտասարդների նորաստեղծ ընտանիքի համար` հաշվի առնելով, որ նրանք նույնպես երեխա են ունենալու: «Հաշվի առնելով բոլորիս մտահոգությունը մեր երկրում ժողովրդագրական միտումների վերաբերյալ, որը ենթադրում է ծնելիության մակարդակի ավելացում, դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում, սփյուռքի համայնքներից դեպի հայաստանյան կյանք երիտասարդ մասնագետների գործարարների հայրենադարձության օժանդակություն, ես առաջարկությամբ դիմել եմ ՀՀ կառավարություն, որպեսզի 2010 թվականի հունվարի 29-ի համար 98-Ն որոշմամբ հաստատված երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան նպատակային ծրագրում կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան այդ ծրագրի շահառու դարձնել նաև նորաստեղծ առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, որում ամուսինների տարիքային գումարը գերազանցում է 65-ը»,- եզրափակեց նա:

2018-03-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի. Արմեն Ռուստամյան
Արդար չի. Արմեն Ռուստամյանը՝ տարածքային ընտրակարգի մասին (Տեսանյութ)...
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի անդրադարձը...
Մարտի 1-ի ժամանակ արտակարգ դրության անհրաժեշտություն տեսել ենք....
Այլ...