ՀՅԴ առաջարկի նպատակը ավելի թափանցիկ հանձնաժողովի կազմ, ավելի վստահության արժանի հանձնաժողով ունենալն է. Աղվան Վարդանյանի ելույթը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ

Ազգային ժողովի մարտի 23-ի արտահերթ նիստում քննարկվում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամոբղջությամբ ընդունելու հարցը: Նախագծի վերաբերյալ ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել էր առաջարկ՝ հանձնաժողովի անդամներից մեկին առաջադրելու իրավունք տալ խորհրդարանական ընդդիմությանը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով նախ խոսեց օրենքի և մարմնի բացառիկ կարևորության մասին: «Մեր տնտեսության համար մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումները, հակամրցակցային պայմանավորվածություններն ամենամնեծ խնդիրն են և պատահական չէ, որ ՀՅԴ-ն այս հանձնաժողովի աշխատանքը և մենաշնորհի դեմ պայքարը համարել է առաջնահերթ»,- ասաց նա և ընդգծեց, որ այս առումով փոփոխությունները դրական են և որ այդտեղ խնդիր չկա: Նա նշեց, որ կա մեկ խնդիր: «Սա նոր չէ մեզ համար. Դաշնակցությունը ընդդիմադիր է եղել, իշխանության մաս է եղել, բայց միշտ կարևորել է ընդդիմության համակարգային դերակատարությունը, հակակշռող դերի ավելացումը աստիճանաբար, դա մենք արել ենք Սահամանդրությամբ, ինչից հիմա օգտվում է ընդդիմությունը: Մենք ընդամենն առաջարկել էինք հանձնաժողովի վեց անդամներից մեկին խորհրդարանակն ընդդիմությունը հնարավորություն ունենա առաջադրելու համախոհությամբ, բնականաբար, բոլոր չափանիշներին համապատասխանելու պարագայում, ընտրվելու դեպքում լրիվ անկախ գործելու համար»,- ասաց նա: Վարդանյանը նշեց, որ այստեղ մեկ խնդիր էլ կա և որ ուզում է հարցին անդրադառնալ երկու կողմից էլ: Նշեց, որ «Ելք» խմբացության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ստիպեց, որ խոսի այդ մասին: Նշենք, որ Մարուքյանն օրինակ էր բերել` որ ՍԴ նախագահը իշխող կուսակցության անդամ է եղել, բայց դա չի խանգարել նրան նշանակվել: «Իսկ ո՞վ է ասել, որ կուսակցականը չի կարող անկախ լինել իր լիազորությունների շրջանում, անկախ նրանից թե որ կուսակցության անդամ է, մենք պետք է մեր մտքից հանենք դա, որ կուսակցականը զուտ իր կուսակցության շահերով է հանդես գալիս: Բոլոր կուսակցականներն էլ լինի ՀՅԴ, Լուսավոր Հայաստանից, թե այլնից կարող է լիազորությունների շրջանում անկախ լինել: Մենք օրեր առաջ այստեղ ԲԴԽ անդամ ընտրեցինք, ով ընդամնեը մի քանի ամիս առաջ մի դաշինքի ակտիվ քարոզիչներից մեկն էր»,- ասաց նա: Նորից անդրադառնալով ՀՅԴ առաջարկին՝ Վարդանյանը նշեց, որ այդ առաջարկը Սահամանադրության տրամաբանությանն էր համապատասխանում` ընդամենը հնարավորություն տալ ավելի թափանցիկ հանձնաժողովի կազմ, ավելի վստահությանն արժանի հանձնաժողով ունենալու: «Կառավարության մոտեցումը լավագույնը չէ: Սա պետական համակարգին վերաբերող խնդիր է, սկզբունքային է, և մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարելու այս օրենքի նախագծին»,- եզրափակեց նա: Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2018-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...