Որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը պատերազմին. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները խորհրդարանում հետաքրրքվեցին` ի՞նչ կարծիք ունի Ժիրայր Սեֆիլյանի դատապարտման վերաբերյալ: «Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում: Կան ընթացակարգեր, և եթե կողմը համաձայն չէ, կարող է դիմել հաջորդ ատյաններին»,- ասաց նա: Դիտարկմանը` պաշտպանները պնդում են, որ քաղաքական հաշվեհարդար է, Վարդանյանը պատասխանեց. «Պաշտպաններն իրավունք ունեն, նրանք կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել, բայց ես դատարանների որոշումները չեմ մեկնաբանում»: Անդրադառնալով հարցին, որ Սեֆիլյանը պատերազմի մասնակից է, նա ասաց, որ որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը Արցախյան պատերազմին: «Մարդը կյանքի տարբեր փուլեր է ունենում ու դրանցում տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»,- ասաց պատգամավորը։ Հարցին էլ` մեր անկախ պետականության տարիներին քաղբանտարկյալներ եղե՞լ են, քանի որ արդարադատութան նախարարը պնդում է, որ չեն եղել, Վարդանյանն արձագանքեց. «Մեր անկախ պետականության տարիներին քաղբանտարկյալներ եղել են»: Հիշեցնենք, որ օրերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման:

2018-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...