Փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել, մեծ մասով պայմանավորված էր նախագահի պաշտոնով (տեսանյութ)

Այն ինչ կատարվում է ՀՀ-ում աննախադեպ է: Այսօր ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա շեշտեց, որ առաջին անգամ ՀՀ նախագին ընտրեց Ազգային ժողովը: «Սա աննախադեպ է, ըստ էության, նա առաջին նախագահն է 4-րդ հանրապետության: Մեծ են հույսերը, որովհետև մենք այն փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել այս համակարգային փոփոխությունների արդյունքում, մեծ մասով պայմանավորված էր նախագահի պաշտոնով և այն անձով, որը պետք է հանդիսանա Սահմանադրության պահապանը»,- ասաց Ռուստամյան: Պատգամավորը գտնում է, որ ՀՀ նախագահի լիազորության իրականացումից շատ բան է կախված, թե որքանով Սահմանադրությունը կյանքի կկոչվի և անխափան տեղի կունենա խորհրդարանական համակարգի անցման գործընթացը: Ռուստամյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված հարցերն այդպես էլ չպարզաբանվեցին: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ իրեն չեն զարմացնում նման խոսակցությունները, քանի որ նա չի հիշում պաշտոնյա, որի հետ կապված ինչ-որ խոսակցություններ չեն եղել: «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն իսկապես կան, այն հարցերը, որոնք բարձրացվել են, դրանց էլ պատասխան տրվել է: Չեմ կարծում, որ անընդհատ պետք է ականներ դնել նոր պաշտոնյաների տակ: Մենք չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք և նրա նկատմամբ կասկածանք չառաջացնենք: Նա 7 տարով է լինելու նախագահ, այլևս չի կարող առաջադրվել, սա պատմական շանս է նրա համար, պետք է կարողանա իր անունը թողնել պատմության մեջ»,- նշեց Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով վարչապետի թեկնածուի հարցին, ասաց, թե շատ քիչ ժամանակ է մնացել, ավելին՝ հորդորեց իրադարձություններից առաջ չանցնել: Հարցին՝ կողմ կլինեք ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Ռուստամյանը պատասխանեց.«Մենք ասել ենք՝ կհարգենք ցանկացած որոշում, որ Հանրապետականը կկայացնի, որովհետև դա կոալիցիոն համաձայնագրով նախատեսված դրույթ է»: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի՝ ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիայի մաս կազմելուն, Արմեն Ռուստամյանն ասաց, թե նման բան դեռևս գոյություն չունի: Նա նկատեց, որ ինքը հեռու չի կանգնած այդ կոալիցիոն երևույթից. «Կարծում եմ՝ դրա մասին տեղյակ կլինեի: Կոալիցիա կլինի, թե որևէ այլ համագործակցության ձև, մենք երբեք դեմ չենք որևէ մի քաղաքական ուժի հետ համագործակցել, եթե դա համապատասխանում է մեր նպատակներին և դրած խնդիրներին»,- շարունակեց դաշնակցական պատգամավորը: Մանրամասները՝տեսանյութում:

2018-04-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...