Վստահ եմ՝ ունենալու ենք ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխություններն արդեն նկատելի են: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ցանկացողները կտեսնեն` մեր երկրում իսկապես որակական արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: «Ես կարծում եմ, որ նույն տեմպերով շարունակելու, պատասխանատու լինելու պարագայում չի ուշանա ամենօրյա հարցի պատասխանը, թե ե՞րբ են հասարակ քաղաքացիները զգալու այդ փոփոխությունները»,- նշեց Վարդանյանը` շեշտելով, որ դրա համար ժամանակ է հարկավոր: Աղվան Վարդանյանը վստահ է, որ ունենալու ենք հրաշալի, ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր:

2018-04-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...