Հեշտ չէր «կամ-կամ»-ի քաղաքականությունից անցնել «և-և»-ի քաղաքականությանը (տեսանյութ)

Դաշնակցությունն առաջին իսկ օրվանից ողջունել է այս համաձայնագիրը՝ հասունացած, նախապատրաստված և բոլոր աշխարհաքաղաքական հանգամանքները հաշվի առած համաձայնագիր է. «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը խմբակցության անունից ելույթին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Հեշտ չէր «կամ-կամ»-ի քաղաքականությունից անցնել «և-և»-ի քաղաքականությանը: Հայաստանը չէր «կամ-կամ»-ի քաղաքականությամբ առաջնորդվում, դա անում էին եվրոպական գործընկերները: Ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ մոտեցում չէր: Հարցը դրվում էր այսպես` եթե դու իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես: Այս իրավիճակն է փոխվել ամբողջ գործընթացի մեջ: Հիմա էլ որոշ նոստալգիկ ձայներ լսվում է տարբեր կողմերից` այդ թվում ՌԴ-ից: Այսինքն` այդ ցավով են տառապում, որովհետև նրանք ուզեցել են միշտ այդպես տեսնել «եթե դու իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես», -ասաց նա: Ռուստամյանը նշեց, թե հենց ՀՀ-ն ցույց տվեց, որ աշխարհը փոխվել է և այդ բանաձևով առաջնորդվել չի կարելի: «Շատ լավ էր, որ նույն մեր եվրոպական գործընկերներն իրենց այդ գործելաոճից հրաժարվեցին: Այն եվրոպական արժեհամակարգը, որը մենք էլ ենք կիսում, չի ենթադրում` եթե իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես: Հենց այդ պատճառով է, որ մենք այդ արժեհամակարգը յուրացրել ենք և գտնում ենք, որ սա մեր համար ճիշտ պետականաշինության ճանապարհն է, քանի որ չկան ավելի լավ բանաձևումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված և իրավական պետության կայացման առումով, որոնք ձեռք են բերվել Եվրոպայում»,- ասաց Ռուստամյանը: Ռուստամյանը նշեց, որ այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, կարողանում է ինքնուրույն քաղաքականություն վարել, սուվերեն իր իրավունքներն իրականացնել: «Սրանից է, որ ցնցումների մեջ են հայտնվել մեր հարևանները և բնականաբար մենք այս դաշտը պետք է ամրապնդեք: Սա մեր խորին համոզմամբ ապահովելու է մեծ գործընթացն արմատական բարեփոխումների, որը Հայաստանը սկսել է: Հենց այսպիսի մի վերահսկողություն և փոխադարձ աջակցություն մեզ օդ ու ջրի պես պետք էր»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցին, ապա պատգամավորը նշեց, թե այստեղ է, որ չպիտի թույլ տան, որ երկակի ստանդարտներ կիրառվեն: «Ինչքան իրենք պետք է վերահսկեն մեզ, մեր պետականաշինության գործընթացներում այդքան էլ մենք պետք է վերահսկենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն և Ղարաբաղի հարցում այն բանաձևումները, որ որդեգրվել են, դառնան միս ու արյուն և կիրառվեն բոլորի նկատմամբ անվերապահորեն»,- եզրափակեց նա:

2018-04-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...