Խորհրդարանական ճեպազրույց

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք խոսում էին ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մասին: «Մենք 3 տարի այդ մասին ասել ենք։ Մենք ասել ենք, որ մեր գործողություններն անձերով չենք պայմանավորում, մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել»,-ասաց նա: Ռուստամյանի խոսքով, ըստ Սահմանադրության՝ ամեն կես տարին մեկ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել վարչապետին: «1/3-ը կարող է անվստահություն հայտնել վարչապետին, իսկ այսօր ընդդիմությունն այդքան է»,-նշեց նա: Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ իրենք էլ Սերժ Սարգսյանից ակնկալում են, որ բարեփոխումների գործընթացը, որ ստանձնել է, ավարտին հասցնի: «Սերժ Սարգսյանն էլ պիտի ապացուցի, որ այս փոփոխությունները ժողովրդի համար էին: Ամենավատ տարբերակում էլ մեր երկիրը գնալու է շատ ավելի հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Հիմնական սպառնալիքը, որ տեսնում ենք, որ հետ չտանեն նորից նախագահական ճանապարհով»,-ասաց նա: Ռուստամյանը նաև հավելեց, որ ԱԺ-ում են հատուկ նիստը գումարելու, որովհետև ի վերջո վարչապետը ծնվում է ԱԺ-ից, որևէ «հավանական խափանում» չի տեսնում վաղվա նիստի հետ կապված: Ինչ վերաբերում է իրենց նախարարական պորտֆելներին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ երևի թե առանձնապես փոփոխություններ չեն լինի: «Բայց հետագայում չեմ բացառում, որ կառավարության մեջ փոփոխություններ տեղի ունենան, որովհետև այսօր անհատական կառավարման խնդիրներն են նաև կարևորվում, որ կոնկրետ նախարարներ պետք է պատասխան տան իրենց ոլորտների ձեռքբերումների համար»,-նկատեց նա:

2018-04-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...