Հավատում եմ Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհին, նա թույլ չի տա, որ այս ամենը արյունահեղության վերածվի

Հավատում եմ Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհին, նա թույլ չի տա, որ այս ամենը արյունահեղության վերածվի. ԱԺ-ում ՀՀԿ-ՀՅԴ համատեղ նիստից հետո, երբ առաջադրվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա`ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ օրենքի սահմաններից դուրս չգա: «Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ, որպես առաջնային մարմին` ձևավորում է իր իշխանությունը: Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա Ազգային ժողովի առաջին նիստին, մանդատներ չստանային»,-ընդգծեց նա: Արմեն Ռուստամյանի գնահատմամբ`ոստիկանությունը ճիշտ է վարվում, օրինակ՝ Հանրային ռադիոյի դեպքում կտրուկ արձագանք չի տվել: «Շատերը` տաք գլխով, չեն հասկացել, որ ոստիկանությունն իրավունք ունի զենքով պաշտպանելու, դրա համար էլ այնտեղ էին: Բայց եթե ընթացքում մեկի արյունը թափվեր` չէր ներվի դա»: Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդն իրեն մանդատ է տվել, որ իրականացնի իր իրավունքը: «Ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ, աչքերս փակ Նիկոլ Փաշինյանին հետևեմ»,-ասաց նա: Արմեն Ռուստամյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե միգուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, ասաց, որ այդ մարդկանց համար, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը: Հարցին, թե նա կարծում է, որ ընտրակաշառք վերցրած ուսանողնե՞րն են այսօր փողոցում, նա ասաց, թե դա նկատի չուներ: Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ իրավիճակը կարող է սրվել ու դուրս գալ վերահսկողությունից:

2018-04-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպես տեսնում եք՝ բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում...
Սպարտակ Սեյրանյանը բարձրաձայնեց վտանգների մասին, որոնք կարող...
Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ....
Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի. Արմեն Ռուստամյան
Այլ...