Պետք է համախոհության միջոցով ընդհանուր հայտարարի հասնենք (Տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել: Առաջին փուլում վարչապետի ընտրության տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող: «Մենք մեր տեսակետն արդեն հայտնել ենք, մեր դիրքորոշումն արտահայտել ենք: Իսկ երկրորդ փուլում մենք պետք է կարողանանք լուծումներ գտնել: Այսպես շարունակվել չի կարող: Մեր սկզբունքը մնում է նույնը: Մենք կարծում ենք, որ պետք է համախոհության միջոցով ընդհանուր հայտարարի հասնենք: Ես կարծում եմ, որ հաջորդ անգամ էլ պետք է ամեն ինչ արվի, որ մեկ թեկնածու լինի»,- նշեց Ռուստամյանը: Պատգամավորն ընդգծեց, որ հարկավոր է երկխոսության համար տեղ թողնել: Ռուստամյանը հույս հայտնեց, որ այս ամենի արդյունքում արյունահեղություն չի լինի, որովհետև իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա: Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Թուրքիան և Ադրբեջանն այս վիճակից կարող են գայթակղվել: «Դրա համար այս վիճակի համար հանգուցալուծումը երկար չի կարող տևել»,- ասաց նա: Նա հավելեց, որ ՀՀԿ-ն չպաշտպանեց իր տեսակետը, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն խոչընդոտելու խորհրդարանում վարչապետի ընտրությանը: Պատգամավորը շեշտեց, որ իրենց հիմնական մտահոգությունն այն է, որպեսզի արտաքին ուժերի միջամտություն չառաջանա: «Ստեղծված իրավիճակում բնական է, որ փորձեր կլինեն ուղղորդել կամ ազդել իրավիճակի վրա: Մենք սա պետք է թույլ չտանք, իսկ դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շուտ հասնել հանգուցալուծման»,- ասաց նա: Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ լուծում դեռ կա, քանի որ 7 օրից կրկին վարչապետի ընտրություն է լինելու: Նրա գնահատմամբ՝ այս պահից սկսած պետք է ամեն ինչ անել համաձայնեցված գործողություններ իրականացնելու: Ռուստամյանը ճիշտ է համարում երկրորդ փուլին ևս մեկ թեկնածու առաջադրելը: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-05-02

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...