Եթե հանկարծ որևէ մեկը փորձի հետ պտտել՝ դարձնելով նախագահական, հրեշին սպանողը նորից հրեշ կդառնա (Տեսանյութ)

«Մենք մեր բաժին պատասխանատվությունը միշտ զգացել ենք, կրել ենք և նորից էլի պատասխանատու վիճակում ենք: Եվ ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ այս նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ մարդը հանգիստ խղճով հրաժարական տա, մինչդեռ նախորդ համակարգում հրաժարական տալը նշանակում էր կախաղան բարձրանալ. «Այո, վարչապետի լիազորությունները պետք է էլ ավելի պակասեցնել, բայց դա չի նշանակում, որ ուղղությունը սխալ է ընտրված։ Իսկ եթե հանկարծ որևէ մեկը փորձի հետ պտտել՝ դարձնելով նախագահական, հրեշին սպանողը նորից հրեշ կդառնա»,- հավելեց նա։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։

2018-05-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...