ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության հետ

ՀՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը և խմբակցության անդամ Ռոմիկ Մանուկյանը մայիսի 15-ին հանդիպել են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով շվեդ գործընկերների այցը Հայաստան՝ Արմենուհի Կյուրեղյանը կարեւորել է տարբեր մակարդակներում միջխորհրդարանական շփումներն ու փոխայցերը: Նա երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այդ քայլը կարեւորելով ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից ու ընդգծել, որ այսօր էլ, Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Հյուրերի խնդրանքով պատգամավորն անդրադարձել է ներքաղաքական վերջին գործընթացներին, ներկայացրել համաժողովրդական շարժմանը ՀՅԴ կուսակցության միանալու դրդապատճառներն ու կուսակցության ծրագրերը: Արմենուհի Կյուրեղյանը հույս է հայտնել, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ընդդիմության՝ ՀՀԿ խմբակցության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի, իսկ իրականացված քաղաքական գործընթացները կնպաստեն ներգաղթին ու ներդրումների հոսքին: ՀՅԴ խմբակցության քարտուղարն առաջնահերթ է համարել կոռուպցիայի դեմ պայքարը, սոցիալական արդարության վերականգնումն ու տնտեսության հետագա զարգացումը: Ռոմիկ Մանուկյանը նշել է, որ տարաձայնություններ չկան թե արտաքին քաղաքականության, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ըստ նրա՝ արտաքին քաղաքականությանը վերաբերյալ հարցերում համընկնում են ՀՅԴ, ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների տեսակետները:

2018-05-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...