Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)

«Սկզբունքների, գաղափարների տարբերություն միշտ էլ կա, բայց երբ գնում են կոալիցիա կամ որևէ դաշինք ձևավորելու, տվյալ պարագայում խոսքը գնում է համատեղ կառավարություն ձևավորելու, պետք է համաձայնեցնել այն մոտեցումները, որոնք հատվում են բոլոր կողմերի պլատֆորմներում։ Մենք այդ ընդհանուրի մասին ենք խոսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությանը։ Հարցին՝ որն է այն ողջամիտ ժամկետը, որ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պատգամավորը նշեց, որ հակված է խոսել ոչ թե ողջամիտ ժամկետների, այլ ողջամիտ քայլերի մասին, որոնք կձևավորեն համապատասխան միջավայր․ «Ընտրությունը պետք է արձանագրի իրական պատկերը, և այս պաթոսի վրա կատարված ընտրությունը, բնականաբար, տալու է ոչ լիարժեք պատկեր։ Եթե արագ ընտրության մասին ենք խոսում, մենք պետք է արձանագրենք ալիքով ստեղծված պատկեր, որը կարող է հաջորդ պահին փոխվել»,- հավելեց նա։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։

2018-05-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա
Գնում ենք կուտակային կենսաթոշակների մասին հարցը արդար և սահմանադրական...
Այլ...