Նպատակային ուսուցման քանի՞ հայտ կա այս տարի և ո՞ր բնակավայրերից

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նախքան հարց ուղղելը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի համար մարզերի համաչափ զարագացումը եղել և մնում է առաջնահերթություններից մեկը: Նա շեշտեց, որ ժամանակին ՀՅԴ-ն հեղինակել է օրինագծեր, որոնք բխել են մարզերի զարգացման անհամաչափությունից: «Մենք հեղինակել էինք մի նախագիծ, ըստ որի` սահամանմերձ բնակավայրերի շրջանավարտներին տրվում է անվճար կրթություն ստանալու իրավունք` անշուշտ կարևորելով այն մասնագիտությունները, որոնք տվյալ տարածաշրջանի համար կարևորություն են ներկայացնում: Այս նախագծով ենթադրվում է, որ այն շրջանավարտները, ովքեր անվճար կրթություն էին ստանալու, պետք է վերադառնան մարզ և 5 տարի աշխատեն մարզում»,- ասաց նա և հետաքրքրվեց. «Այս տարի կա՞ն այդպիսի հայտեր, և ո՞ր բնակավայրերից են ներկայացված այդ հայտերը»: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ թվեր չի կարող ներկայացնել: «Ցավոք, թվեր չեմ կարող ներկայացնել: Այսօր մենք քննարկել ենք օրդինատուրայում նպատակային տեղերի հատկացումը, երբ մարդիկ իրենց ուսումնառությունից հետո կաշխատեն սահմանամերձ և մարզային բնակավայրերում: Գրավոր եթե դիմեք, կպատասխանենք: Այստեղ ունենք խնդիր. մարդիկ այդ նպատակային տեղերում սովորեւմ են, բայց երբեմն չեն վերադառնում սահմանամերձ բնակավայրեր: Մենք հիմա քննարկում ենք նաև տվյալ պայմանագրերի պայմանների խստացման հարցը, որպեսզի մարդիկ պարտավորված լինեն նման պարտավորություն վերցնելուց հետո կատարել»,- ասաց նախարարը: Առաքելյանն էլ նշեց, որ խստացումն արդեն կար օրինագծում. այն շրջանավարտները, ովքեր այդ ծրագրով անվճար կրթություն են ստանում և, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն վերադառնում մարզեր, նրանք պարտավոր են պետությանը փոխհատուցում տալ: Պատգամավորն ասաց, որ հնարավոր է` շատերը օրենքին ծանոթ չեն, և ինքը հիմա սա ասում է նրա համար, որ տվյալ մարզերում իմանան, և երեխաները, ովքեր նպատակ ունեն այս կամ այն մասնագիտության մեջ խորանալու, կարող են դիմել մարզի ղեկավարությանը: Առաքելյանն ընդգծեց, որ մանկավարժները, գյուղատնտեսները մարզային բնակավայրերում ունեն պահանջարկ: Նախարարն արձագանքեց. «Շատ ճիշտ եք, խստացումը, որ ասում էի, հենց փոխհատուցման հետ է կապված: Այդ փոխհատուցումը բավարար չէ, և մարդիկ, 4-5 տարի մնալով Երևանում, նախընտրում են տալ այդ փոխհատուցումը, քան վերադառնալ մարզեր»: Նա հավելեց, որ խնդիր կա: «Աշխատավարձերն այնքան ցածր են, և մարզերում դասաժամերն այնքան քիչ են, որ մարդիկ, ովքեր ապրում են սահմանամերձ համայնքներում, չեն ցանկանում նման նպատակային տեղերի համար գալ, սովորել Երևանում և վերադառնալ մարզեր: Համակողմանի պետք է նայենք խնդիրներին, սրանք կոմպլեքս խնդիրներ են, որոնք պետք է քննարկենք»,- ասաց Հարությունյանը:

2018-06-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպես տեսնում եք՝ բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում...
Սպարտակ Սեյրանյանը բարձրաձայնեց վտանգների մասին, որոնք կարող...
Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ....
Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի. Արմեն Ռուստամյան
Այլ...