Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից տարբերելու կարգավորումներ չկան

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Բարեգործության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին: Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում ն ՀՀ վարչապետի որոշմամբ: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախագծով տրվում են լիազոր մարմնի գործառույթները, այդ թվում՝ օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակումն ու գրանցումը, ծրագրի` բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին, բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված եւ դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների շրջանակը որոշելը և այլն: Փոխնախարարը նշեց, որ միաժամանակ սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը, և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն էլ հետաքրքրվեց` ինչո՞ւ չկան կարգավորումներ, որ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից տարբերվի: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ապագայում օրենքը հնարավոր է փոփոխվի, որպեսզի ընտրակաշառքը բարեգործությունից տարբերվի, հիմա այս փոփոխությունը միայն այն հարցն է լուծում, որ չլինի հակասահմանադրական: «Այս փոքրիկ հարցն ենք լուծում, Ձեր ասած հարցերը շատ կարևոր են ու խորքային լուծում են պահանջում»,- հավելեց նա:

2018-06-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...