ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններին (Տեսանյութ)

Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ այսքան ժամանակ պատգամավոր է, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է, և այն դեպքն է, որ փաստերը ճչացող են ու սահմռկեցուցիչ, և այս ամեն ինչի հետ կապված ընդհանուր հասարակական արձագանքն էլ արդեն ակնհայտ է: «Սա խայտառակություն է և սրբապղծություն»,- ասաց Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ պետք է մտածեն` ինչպես պետք է վերացնեն դրա հետևանքները: «Սա է մեր հիմնական անելիքը: Որ վերականգնենք մեր ազգային արժանապտվությունը, մեր Ազատամարտի ձեռք բերած դարակազմիկ նվաճումները, և որևէ մեկին թույլ չտրվի այս ամենն օգտագործել դա նսեմացնելու համար: Մենք պարտավոր ենք վերագտնել կորցրած այն հարվածները, որն այս դեպքի պատճառով ստացել ենք, սա վերականգնել է պետք: Մեր բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն, որ բացահայտումները կատարվեն հնարավորինս արագ, լիարժեք և ամբողջական: Սա է, որ մենք պետք է ակնկալենք այսօրվա արդարադատությունից»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով՝ բոլորս պետք է նպաստենք, որ այդ բացահայտումները լինեն սպառիչ բոլորի համար, որ այլևս այսպիսի բան մեր պատմության մեջ բացառվի: «Ցանկացած ազգ և պետություն հարվածներ ստանում է, բայց ցանկացած ազգի և պետության բարձր մակարդակն այն բանում է, որ կարողանում է ոտքի կանգնել, սխալները շտկել և առաջ գնալ»,- ասաց նա: Պատգամավորը շեշտեց, որ սա այն դեպքն է, որ չկան տարբեր ճամբարներ: «Բոլորս էլ հասկանում ենք հարցի լրջությունը և հասկանում մեր պատասխանատվությունը: Բնականաբար, երկու միջնորդություններին էլ ՀՅԴ-ն կողմ է լինելու»,- եզրափակեց նա: Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2018-06-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...