ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց, մյուսները՝ կողմ (Տեսանյութ)

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով հուլիսի 1-ից կուտակայինի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի: Միայն ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց նախագծին: ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունները կողմ քվեարկեցին: Նախքան քվեարկությունը վարման կարգով խոսեց նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հիշեցրեց՝ իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են, բայց այս նախագծին կքվեարկեն ձեռնպահ: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պարունակում է բարելավում, բայց չի լուծում կարևոր հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ: Այն առաջացնում է լուրջ խնդիրներ՝ խափանում և խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, խաթարում է անձի սեփականության իրավունքը և ստիպում, որ մարդը, այսօրվա իր հարցերը չլուծած, գումար հետ գցի վաղվա համար»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-06-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...