Հանդիպում ՀՅԴ-ի և ԵԽ-ում Ընկերվարական խմբակցության ներկայացուցիչների միջև

Հուլիսի 2-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում, կայացել է հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական Ընկերվարական կուսակցության խմբակցությունների (S&D/ Socialists & Democrats) ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի անձնակազմը, Եվրախորհրդարանի S&D խմբակցության անդամներ Նինա Գիլն ու Քլեյր Մուդին, ինչպես նաև խմբակցության նախագահ Ուդո Բուլմանի` քաղաքական հարցերով գլխավոր խորհրդատու Գաբրիել Չիփրիանին: Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` անդրադառնալով իշխանափոխությանը, արձանագրված առաջադիմությանն ու Հայաստանում քաղաքական նոր պատկերին: Նա նաև ներկայացրել է Դաշնակցության մասնակցությունը ձևավորվող նոր կառավարությանը, հակակոռուպցիոն պայքարին, ինչպես նաև առաջիկայում կազմակերպվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպման ընթացքում առաձնահատուկ անդրադարձ է եղել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդրին: Շեշտվել է Ադրբեջանի իշխանությունների` հատկապես վերջին շրջանում հնչեցրած վտանգավոր հայտարարությունների, ինչպես նաև այդ երկրի` պատերազմի հարցում պատրաստակամության և ձգտումների մասին: Հանդիպման օրակարգային կետերից է եղել նաև Արցախ ժողովրդի իրավունքների հարցը: Մասնակիցները համաձայնություն են հայտնել կուսակցությունների միջև փոխհարաբերությունները զարգացնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հարցում:

2018-07-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի. Արմեն Ռուստամյան
Արդար չի. Արմեն Ռուստամյանը՝ տարածքային ընտրակարգի մասին (Տեսանյութ)...
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի անդրադարձը...
Մարտի 1-ի ժամանակ արտակարգ դրության անհրաժեշտություն տեսել ենք....
Այլ...