ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի անդրադարձը «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծին «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ընթացքում (Տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ, ՀՅԴ-ն 20 և ավելի տարիներ անընդհատ խոսել է երկրում կառավարման խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտության մասին: Եվ, թեկուզ իր վարկանիշի իջեցմանը տանող կոալիցիոն համաձայնագրով, քաղաքական օրակարգի առաջին հորիզոնական էր բերել երկրում խորհրդարանական կառավարման համակարգի, համամասնական 100%-անոց ընտրակարգի հաստատման, դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման, հակակշռումների ու զսպումների մեխանիզմների օրենսդրորեն ամրագրման անհրաժեշտությունը: Ապրիլի 9-ից այդ ամենն արդեն այլևս իրողություն է: Եվ այդ ամենը երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու և հաղթանակ արձանագրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծեց: Այժմ արդեն մեր երկրում թիվ 1 օրակարգային հարցը մեզ համար երկրի հզորացումն է, զարգացման այնպիսի տեմպերի ապահովումը, որը կբերի ժողովրդի կյանքի որակի էական բարելավման և դրա արդյունքում՝ ինչու չէ, բնակչության թվաքանակի էական աճի: Այս համատեքստում էլ ուզում եմ խոսել ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ներկայացրած և ԱԺ-ի կողմից ընդունված ՛՛Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման օրենքի՛՛ մասին: Հենց քննարկման առաջին օրն արդեն ես իմ ելույթում նշեցի, որ նման համաներումն ինքնին լուրջ սոցիալական ուղղվածություն ունի, որ այն ողջունելի նախաձեռնություն է և դաշնակցությունը, բնականաբար, չի կարող դրան դեմ լինել: Բայց մենք առաջ ենք քաշում հարցեր հետագայի համար: Ի վերջո, որն է մեր նպատակը: Ունենալ օրինապահ քաղաքացիներով հզոր Հայաստան, ովքեր ամեն կերպ կխուսափեն ընդհանրապես կանոններն ու, մասնավորապես, հենց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց, իսկ խախտման դեպքում էլ չեն խուսափի տուգանքները վճարելուց, թե բազմակի կիրարկման համար նախադեպ հանդիսացող նման համաներումներով քաղաքացիների մոտ սերմանել անպատասխանատվություն, ներքին համոզում, որ կարելի է կանոններ խախտել, տուգանքներ ու տուժեր չմուծել, միևնույն է, մի օր կգա համաներում և կզրոյացվեն տուգանքները: Մենք գտնում ենք, որ, այո, պարտքերի զիջմանը միտված համաներումներ պետք են, բայց հարցին համալիր մոտեցում է պետք: Համաներմանը զուգահեռ, պետք է իրականացվեն վերլուծություններ, թե որոնք են պարտքերի նման կուտակումների պատճառները. սոցիալական ծանր վիճակը, տուգանքների և տույժերի դրույքաչափերի մեծ լինելը, անպատժելիության զգացողությունը, թե համոզումը, որ համաներում է լինելու, կամ, միգուցե, ուրիշ այլ պատճառներ: Համաներումը ընդամենը մեկանգամյա օգտագործման միջոց է մեղմելու համար իրավիճակը: Պետք է աշխատել հանուն այնպիսի օրենսդրական միջավայրի ստեղծման, որ նման համաներումների կարիք չլինի, որ մենք ունենանք այնպիսի օրինապահ քաղաքացիներ, ովքեր կխուսափեն կարգ ու կանոնները խախտելուց, իսկ խախտումների դեպքում էլ հնարավորություն կունենան և չեն խուսափի տուգանքներն ու տուժերը վճարելուց: Եվ դա ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոների պահպանման, այլ նման խնդիրներ ծնող բոլոր ոլորտների համար: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-07-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպես տեսնում եք՝ բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում...
Սպարտակ Սեյրանյանը բարձրաձայնեց վտանգների մասին, որոնք կարող...
Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ....
Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի. Արմեն Ռուստամյան
Այլ...