«Մենք ուղղակի ուզում ենք կանանց լավություն անենք, ես դրան դեմ չեմ, բայց դա արհեստական չանենք»․ Սպարտակ Սեյրանյան (Տեսանյութ)

Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի համոզմամբ՝ որևէ հետազոտություն չկա, որ կանայք օրենսդիրում ավելի մեծ թիվ չեն կազմում, որովհետև օրենքով դա արգելվում է, հետևաբար, եթե անգամ խորհրդարանը կիսնեք 50 տոկոսով կանանց և 50 տոկոսով տղամարդկանց միջև, հարց է առաջանում, դրանից ինչ է փոխվելու։ «Մենք տալիս ենք գնահատականներ, որի տակը ո՛չ հետազոտություն կա, ո՛չ ուսումնասիրություն։ Մենք ուղղակի ուզում ենք կանանց լավություն անենք, ես դրան դեմ չեմ, բայց դա արհեստական չանենք»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ զուտ թվաբանական խնդիր չպետք է լուծել Ընտրական օրենսգրքում քվոտավորման նոր կարգ սահմանելով։ Մանրամասները՝ տեսանյութում:

2018-07-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...