Կուսակցությունների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում. Սեյրանյան

«Կուսակցությունների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում»,- ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: «Այսպիսով խթանվում է կուսակցության ներքին դեմոկրատիան: Կուսակցության ղեկավարներից մեկն եմ, բայց գտնում եմ, որ կուսակցության ղեկավարությունը չպետք է միշտ որոշի իր ցանկը: Այդքան խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ չենք տալիս ներքին ժողովրդավարություն կառուցել, եթե մենք ընտրում ենք ժողովրդավարական համակարգ, բայց կուսակցության ներսում տոտալիտար համակարգ ենք պարտադրում: Էդ տոտալիտար համակարգով կուսակցությունը ժողովրդավարական համակարգի՞ է ձգտելու: Մի քիչ անտրամաբանական չէ՞։ Մարդիկ նստելու են 10 հոգու ցուցակ գրեն, ասեն՝ ընտրեք, չեք ընտրում, մի ընտրեք, էս է։ Կուսակցությունը հնարավորություն կունենա որոշել, պայմանական ասած, 5-ին, հասարակությունն էլ ընտրելու է իր 5-ին»,- շեշտեց Սպարտակ Սեյրանյանը:

2018-07-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...