Եթե քաղաքական ուժերը գնան մեկ միասնական ցուցակով, ապա գնում են ոչ թե ընտրությունների, այլ ցուցակ կազմելու. Սպարտակ Սեյրանյան (Տեսանյութ)

«Քաղաքական այս իրավիճակում ով ասես ինչ «փայլուն» գաղափար ու առաջարկ ասես կարող է ներկայացնել․ երբ որ կլինի առաջարկների ընդհանուր մուտքագրում, ապա այդ դեպքում միայն ընտրությունները կազմակերպող քաղաքական մարմիններն որոշում կկայացնեն՝ ինչպես մասնակցել ընտրություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ համաժողովրդական շարժումն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին պետք է մասնակցի միասնական մեկ ցուցակով, որպեսզի ընտրությունները չդառնան կռվան այս կամ այն քաղաքական ուժի միջև։ Այս համատեքստում Սպարտակ Սեյրանյանը հավելեց նաև․ «Եթե բոլոր քաղաքական ուժերը գնան մեկ միասնական ցուցակով, ուրեմն խոսքը գնում է ոչ թե ընտրությունների մասին, այլ ցուցակ կազմելու․ բա եկեք ուրեմն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերով խորհրդարանի մի հատ մեծ, ընդհանուր, համամասնական ցուցակ պատրաստենք ու էլ ընտրություններ չանենք էլի, ժողովրդին ցույց տանք էդ ցուցակն ու ասենք՝ ժողովուրդ ջան, երջանիկ եղիր, մենք բոլորս մի հատ ցուցակ ունենք ու էդ ցուցակով գնում ենք ձեզ ղեկավարելու»։ Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հրաժարականին, որի կապակցությամբ Սեյրանյանը նշեց, որ հրաժարական ներկայացնելու դրդապատճառների մասին ինքը չի կարող տեսակետ հայտնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգամ Տարոն Մարգարյանը իր այդ որոշման պատճառը չի ներկայացնում, հետևաբար այս առումով որևէ կարծիք հայտնելը կլինի գուշակության արդյունք։ Հարցին, եթե լուծարվի ներկայիս ավագանին և առաջիկայում ավագանու նոր ընտրություններ կազմակերպվեն, ապա ի տարբերություն նախորդ տարվա՝ այս անգամ Դաշնակցությունը կառաջադրի՞ իր թեկնածուին Երևանի քաղաքապետի պաշտոնում, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց․ «Եթե այնպիսի իրավիճակ առաջանա, որ Երևանի ավագանին հայտնվի ոչ գործունյա վիճակում և որոշվի ավագանու նոր ընտրություններ անցկացնել, ապա կարծում եմ, որ այդ ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմինը կգնահատի քաղաքական իրավիճակը և համապատասխան որոշում կկայացնի՝ մասնակցել, թե ոչ»։ Մանրամասները՝ տեսանյութում։

2018-07-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...