Տպավորություն չունեմ, թե Մոսկվան աջակցում է Քոչարյանին

Չեմ կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրը առանձին պետք է դիտվի հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում.խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Չեմ բացառում, որ կան անձնական հարաբերություններ, որոնք ունեցել են իրենց բարերար կամ ոչ այդքան բարերար նշանակությունը, որովհետև երկկողմ հարաբերույթյունները նաև անձերի շփում է ենթադրում: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է լավ հարաբերությւոններ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ յուրաքանչյուր նրա կողմից արված հայտարարություն, այդ կոնտեքստում պետք է դիտել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փորձագիտական որոշ շրջանակների պնդումների համաձայն՝ Մոսկվան աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, նա նշեց, որ նման տպավորություն չունի: «Ես այդպիսի տպավորություն չունեմ, բայց բնականաբար ՌԴ-ն այն երկիրն է, որն ունի անմիջական շահեր այս տարածաշրջանում, իսկ Հայատսանի հետ ունեցած հարաբերություններն այդ շահերի կիզակետում են միշտ եղել»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է ռուսական մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ռուսական կողմը հրաժարվում է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում արտահանձնել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Ռուստամյանն ասաց, որ հարցը մտահոգիչ է: «Սրանք իսկապես մտահոգիչ են և մեզ համար էլ կարևոր է հասկանալ, թե խնդիրների լուծումը ինչ դաշտում պետք է գտնել, սա նշանակում է, որ, այո, Ռուսաստանն անթաքույց ասում է, որ այն ինչ քրեական հետապնդման առումով տեղի է ունենում Հայատանում, դրանից մեղմ ասած ոգևորված չէ»,- հայտարարեց Ռուստամյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ այս ամենը չպետք է անդրադառնան մեր հարաբերույթյունների վրա: «Եթե ռուսական կողմը ապաստարան տա նրան, ապա դա կնշանակի, որ իրենք համարում են, որ այդ անձը հանիրավի հետապնդվող է»,- եզրափակեց նա:

2018-09-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...