Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հենց այնպես չեն տալիս. Ա. Ռուստամյանը՝ ՌԴ տարածքում Մ. Հարությունյանի նկատմամբ հետախուզման չեղարկման մասին

Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հենց այնպես չեն տալիս, և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքն էլ հենց այդ համատեքստում եմ դիտարկում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝անդրադառնալով ՌԴ տարածքում պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման չեղարկմանը։ «Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն դեպքում, երբ համարում են, որ մարդու իրավունքների խախտումներ կարող են տեղի ունենալ, եթե ինքը վերադարձվի տվյալ երկրին», - շեշտեց Արմեն Ռուստամյանը։ Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե քաղաքական ապաստան տրվի, ապա նշանակում է, որ ՌԴ-ում կարծում են, որ արդարացի չի նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ հանդիպման մասին տեղեկություն-տպավորություններ ունի պաշտոնական Երևանից հնչած հայտարարություններից, Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, թե ՌԴ-ՀՀ հարաբերություներում ամեն ինչ լավ է, խնդիրներ չկան: «Մեր հարաբերություններն այնքան կարևոր են ու նշանակալի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդական պետք է համարվեն դրա համեմատությամբ: Եվ կարծում եմ՝ այդ տրամաբանությունը դոմինանտ է եղել հանդիպման ժամանակ»,-շեշտեց նա։ Պատգամավորը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկման հետ, թե ՌԴ-ի հետ հարաբերությունների լավ լինելը պետք է պայմանավորվի նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման հետ։ Ըստ նրա` այդպիսի ճանապարհը շատ կտրուկ է։ Արմեն Ռուստամյանը հույս հայտնեց, որ Սիրիայում հումանիտար համատեղ ծրագիրը դրական կազդի ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա։

2018-09-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...