ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդմանը

Հարգելի հայրենակիցներ, Մինչև հիմա մեր երկրում առկա է եղել ժողովրդի մեջ դժգոհություն գրեթե բոլոր ընտրությունների արդյունքների վերաբերյալ, վստահությունը գրանցված արդյունքների նկատմամբ միշտ ցածր է եղել և եթե վերլուծենք ԱԺ վերջին ընտրությունների արդյունքների նկատմամբ գնահատականները, ապա կտեսնենք, որ արձանագրվել է փաստ, ըստ որի ընտրատեղամասերում ընտրակեղծիքներ չեն գրանցվել, և հիմնական դժգոհությունը եղել է ընտրատեղամասերից դուրս՝ ընտրակաշառքի բաժանման երևույթի դեմ: Այս համատեքստում ողջունելի է ՀՀ կառավարության կողմից առաջարկված և ՀՀ ԱԺ –ի կողմից ընդունված քրեական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները, որոնք նպատակ ունեին պայքարել այդ արատավոր երևույթի՝ ընրտակաշառքի դեմ: ՀՅԴ-ն խիստ կարևորում է այն փաստը, որ ընդունված փոփոխություններով անդրադարձ է կատարվել նաև բարեգործությանը՝ որպես ընտրակաշառքի մեխանիզմ, այն կիրառելը դիտարկելով պատժելի գործողություն և նախատեսելով համապատասխան պատժամիջոցներ: Տեղին է հիշեցնել, որ բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության մասին մեր խմբակցությունը բարձրաձայնել է դեռևս Աժ-ում նոր կառավարության հետ առաջին հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով վարչապետին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումների ժամանակ նույնպես քննարկման սեղանին ենք դրել այդ խնդրի լուծման անհրաժեշտությունը: Մենք հույս ունենք, որ իշխանությունները կդրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք՝ կյանքի կոչելու այս օրենսդրական փոփոխությունները և առաջիկայում կունենանք Երևանի ավագանու իսկապես ազատ, արդար ընտրություններ: Միևնույն ժամանակ ՀՅԴ-ն լիահույս է, որ այս օրենսդրական փոփոխությունները էապես կազդեն ընտրությունների նկատմամբ հանրության վերաբերմունքի վրա և կձևավորեն այդ գործընթացում նոր մշակույթ: Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ ոստիկանության՝ որպես ապաքաղաքական կառույցի, հատուկ ստորաբաժանման ստեղծումը, որը կլինի մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմին և, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։

2018-09-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...