ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Փաշինյանը իր հայտարարությամբ փուռն է տալիս իր դաշնակիցներին, որոնք կառավարության մաս են կազմել: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցին՝ դուք, որպես կառավարության մաս կազմող ուժ, ձեզ փուռը գնացած համարո՞ւմ եք՝ պատասխանեց. ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի, ՀՅԴ-ն բազմաթիվ փորձություններով անցել է՝ հողերով, ջրերով ու կրակներով, այնպես որ, մեզ էդ ձեւի բաներով չեն վախեցնի: Մենք պատրաստ ենք՝ եկեք բոլորս մտնենք էդ փուռը, մի հատ մաքրվենք, պետք չի մեկը մյուսին այստեղ…մեկը դատավոր է, մյուսները բոլորը մեղադրյալներ են: Մի՛ դատիր, որ չդատվես, իսկ եթե դատում ես՝ դատիր անկողմնակալ ու անաչառ, առանց ցասումի եւ կրքերի: Սա մեզ ուրիշ տեղ կտանի, չի կարելի: Եկեք մի հատ բոլորս մտնենք մաքրվենք, քավարանով անցնենք, որ էս երկիրը դզվի ու պետք չի, որ մեկը իրան դնի սեփականաշնորհի, ճշմարտության իրավունքը վերապահի, դատելու իրավունք վերապահի, բոլորին մեղադրի»:

2018-09-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...