Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով (Տեսանյութ)

«Տարբեր առիթներով համապատասխան ատյանները շատ են խոսում Հայաստան-Սփյուռք կապի կարևորության մասին: Ես ուզում եմ արձանագրել, որ Երրորդ Հանրապետության բոլոր ժամանակակներում, բոլոր ղեկավարները նույնպես կարևորել են Հայաստան-Սփյուռք կապը՝ այն գիտակցամբ, որ Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով, Հայաստանը հզոր է Սփյուռքով»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզանննա Առաքելյանը: Հարցն ուղղելով Սփյուռքի նախարարին՝ պատգամավորը ավելացրեց. «Պարոն նախարար, Դուք Ձեր ասուլիսներից մեկի ժամանակ ասացիք, որ Ձեր հեռահար նպատակներում կա տարբեր համայնքներում ներկայացուցիչներ ունենալու հարցը: Խնդրեմ, ասացեք՝ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու տվյալ մարդիկ, և եթե մենք ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպե՞ս են զուգակցվելու այս երկու օղակների աշխատանքները: Պատասխանելով հարցին՝ Սփյուռքի նախարար Միխթար Հայրապետյանը նշեց. «Դուք Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ Հայաստանի իշխանությունները մշտապես կարևորել են Սփյուռքը, Սփյուռքի հետ կապերը: Թույլ տվեք չկիսել այդ լավատեսությունը, որովհետև փորձը ցույց է տալիս, որ նախկին իշխանությունները օրոք Սփյուռքի հետ հարաբերությունները բացառապես սահմանափակվել են Սփյուռքից նյութական աջակցություն ստանալու ակնկալիքներով: Այսօր Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը և մեր գերատեսչությունը բոլորովին այլ որակի մոտեցում ունեն այս հարցում: Մասնավորապես, մենք գտնում ենք, որ երկկողմանի փոխշահավետության սկզբունքի վրա պետք է դրվեն մեր հարաբերությունները: Եվ եթե նախկինում, հիմնականում միակողմանի և հայաստանակենտրոն մոտեցում է եղել, ապա այժմ դա լինելու է երկկողմանի: Եվ եթե նակինում միայն Սփյուռքն է ընկալվել որպես Հայաստանի թիկունք, ապա այսօր մենք ստեղծելու ենք մի պետություն, որն ինքն է լինելու նաև Սփյուռքի թիկունքին կանգնած»: Անդրադառնալով հարցին՝ նա նա ավելացրեց. «Սփյուռքի նախարարությունը այս պահին քննարկումների մեջ է համապատասխան գերատեսչության՝ Արտաքին գործերի նախարարության հետ, որովհետև մենք գտնում ենք, որ դիվանագիտական կորպուսը, որ մենք մյուս երկրներում ունենք, տվյալ երկրներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը և որպես դիվանագիտական կառույց ունի բոլորովին այլ գործառույթ: Այդ գործառույթներից չի բխում ներհամայնքային կյանքին խառնվելը, տարատեսական այլ գործառույթներ ստանձնելը, ինչը բնական է: Հետևաբար, կարծում ենք, որ Սփյուռքի նախարարության դերը այս հարցում հարկավոր է ակտիվացնել: Մասնավորապես պայամանական կոչված մեր ատաշեները զբաղվելու են համայնքային խնդիրներով: Մեր պատկերացմամբ՝ այդ մարդիկ արթնանալու են համայնքների հետ, գնալու են դպրոց, խոսելու են տնօրենների հետ, լսելու են աշակերտներին, հասկանալու են՝ ինչ խնդիրներ կան, ինչ ներհամայնքային խնդիրներ կան: Հետևաբար նաև նրանց պատկերացումների հիման վրա Սփյուռքի նախարարությունը իր հայեցակարգերն է մշակելու: Կարևորը այն է, որ Սփյուռքի նախարարությունը ամենժամյա ռեժիմով լինելու է հասանելի Սփյուռքի համար և ոչ միայն այն դեպքերում, երբ իրեն է հարկավոր և անհրաժեշտ: Եվ քանի որ դիվանագիտական կորպուսը չունի ներհամայնքային կյանքով ապրելու գործառույթ, Սփյուռքի նախարարությունը ունի յուրօրինակ դեր այս հարցում»: Արձագանքելով նախարարին՝ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն ասաց. «Հուսադրող էր Ձեր խոստումները: Եվ շատ ուրախ եմ դրա համար: Ամեն դեպքում մենք ունեցել ենք գերատեսչություն՝ Սփյուռքի նախարարություն, որը, կարծում եմ, ինչ-որ գերծառույթ իրականացրել է: Բայցևայնպես, անդրադառնամ իմ հարցին, կա մտավախություն՝ ով է լինելու այդ ներկայացուցիչը, կարողանալո՞ւ է արդյոք այդ համախոհությունը Սփյուռքում ստեղծել՝ նկատի ունենալով, որ կան ավանդական կուսակցություններ, կան մշակութային կազմակերպություններ,որոնց հետ պետք է աշխատանք տարվի: Սփյուռքը ևս իր ներքին կյանքում նույնպոս խնդիրներ ունի: Ով է նշանակելու, ո՞վ է լինելու այդ անձը, Հայաստանից է նշանակվելո՞ւ , թե Սփյուռքից, որ կարողանա այդ ռիսկերը նվազեցնել»: Նախարարն ընդգծեց, որ այժմ խոսում է ընդամենը պատկերացումների և ընկալումների մասին: Որևէ գործնական քայլ դեռ արված չէ, գտնվում է քննարկումների փուլում հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ: Հայաստանից Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների գործուղումը կհեշտացնեն Սփյուռքի հետ կապը: Բոլորի՝ կուսակցությունների, մշակութային կազմակերպությունների հետ մենք աշխատելու ենք յուրովի: «Բոլոր կառույցները, ում օրակարգում Հայաստանի Հանրապետության հետ կապի ուժեղացումն է, ում օրակարգում Հայաստանի և Արցախի տնտեսության կայուն զարգացումն է, ում օրակարգում Սփյուռքում հայապահպանության կամ մենք օգտագործում ենք հայակերտման օրակարգի հարցն է դրված, ապա մենք ունենք աշխատանք: Հետևաբար, լինելու են տարբեր օրակարգեր տարբեր կառույցների հետ»,- եզրափակեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-09-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...