Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել ինքնանպատակ (Տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել ինքնապատակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: «Մենք նախ պետք է ընդունենք Ընտրական օրենսգիրքը, որովհետև առանց փոփոխությունների՝ հին ընտրական օրենսգրքով գնալ արտահերթ ընտրությունների միգուցե ընդհանրապես քննարկան ենթակա հարց չէ», - նշեց նա: Դիտարկմանը՝ արդյոք արտահերթ ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, Կյուրեղյանը նկատեց, որ ընտրությունները պետք է անցկացվեն ողջամիտ ժամկետներում: «Երբ կառավարությունը ծրագիրը բերել է հաստատման, այնտեղ արդեն նախատեսված է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման փաստը, և մեր խմբակցությունը կողմ է քվեարկել ծրագրին, հետևաբար՝ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց այստեղ խնդիրը ժամկետների մեջ պետք է նայել», - ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...