Այս նախաձեռնությամբ կանխվում են հնարավոր հակասահմանադրական գործողությունները (Տեսանյութ)

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միացել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախաձեռնությանը, որով առաջարկվում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները խոչընդոտելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն միացե՞լ է այդ առաջարկին: «Մենք սրանով կանխում ենք հնարավոր հակասահմանադրական գործողություններն այդ գործընթացի վրա: Ուրիշ բան այստեղ տեղի չի ունենում, 7 օր-7օր ժամկետը ենթադրում է, որ պետք է չընտրվի, այլ ոչ թե ստիպեն, որ չընտրվի: Այդպիսի բան Սահմանադրությունը չի ենթադրում: Սահմանադրությունն ասում է, որ նորմալ գործընթացների պարագայում, երբ որ չի ընտրվում, այո, օրենքի ուժով լուծարման հարցն է դրվում: Բայց եթե պատկերացնում եք, որ չի եղել ընտրության պրոցես, չի եղել առաջադրումների հնարավորություն քաղաքական ուժերի կողմից, որովհետև ինչ-ինչ ֆորս-մաժորային իրավիճակներով դա տեղի չի ունեցել, ի՞նչ է, համարվելու է, որ ֆորմալ առումով Սահմանադրությունը կատարվեց, և 14 օր հետո խորհդարանը պետք է լուծարվի՞: Ո՞ր մի նորմալ տրամաբանության ու նորմալ արժեհամակարգի մեջ դա կհամարվի շատ նորմալ եզրակացություն»,- ասաց Ա.Ռուստամյանը: Ըստ նրա՝ ամեն ինչ բնականոն ձևով և համաձայնեցված պետք է տեղի ունենա, իսկ ով սրա դեմ է արտահայտվում, նշանակում է՝ իսկապես ուզում են հակասահմանադրական ճանապարհով լուծարել Ազգային ժողովը: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-02

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...