Արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված պայմանավորվածություն գոյություն չունի

Վարչապետի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների երեկվա հանդիպումը առիթ էր, որ քննարկում կատարվի, դիրքորոշումները ներկայացվեն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Օգտակար հանդիպում էր, անկեղծ ու բաց խոսակցություն եղավ: Իհարկե, հիմնական լեյտմոտիվն այն էր, որ որևէ մեկն այսօր արտահերթ ընտրություններին դեմ չէ, տարաձայնությունը ժամկետների հետ է կապված: Այդ առումով պայմանավորվածություն այսօր գոյություն չունի: Վարչապետը պնդում է, որ պետք է լինի դեկտեմբերի մեջ, մեր համոզմամբ՝ պետք է կատարենք քայլեր, որոնք, ըստ էության, վարչապետն էլ է ընդունում, մասնավորապես՝ գնալ ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, Հայաստանի` այս սուպերվարչապետական համակարգը փոխարինել ավելի վարչապետականով, ինչն, առնվազն, ենթադրում է ոստիկանության վերաենթակայություն կառավարությանը։ Այս փոփոխության հետ էլ է վարչապետը համաձայն։ Մնում է հարցը, թե ինչքա՞ն ժամանակ հատկացվի, որպեսզի հասարակությունն ու քաղաքական ուժերը պատշաճ կերպով նոր իրավիճակին ադապտացվեն, ու մասնակցությունը լինի բոլորի համար հասկանալի պայմաններում»,- շեշտեց պատգամավորը: Նրա խոսքով` դեկտեմբեր ամիսը որպես ինքնանպատակ դնելը ճիշտ մոտեցում չէ։ Նա նաև ընդգծեց, որ եթե բանակցություններ են ընթանում, ճիշտ չէ խոսել վերջնագրերով, և որ բանակցությունները ենթադրում են կոմպրոմիսներ: Ռուստամյանը կրկին ընդգծեց, որ ընտրությունների սահուն անցկացման համար իրենք առաջ են քաշում մի փաթեթ, որը նախատեսում է առաջնային երեք կետերի իրականացում՝ ընտրություններին գնալ նոր Ընտրական օրենսգրքով, վերանայել Հայաստանի սուպերվարչապետության հարցը և ընտրել այնպիսի ժամկետներ, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը կարողանան պաստրաստվել ընտրություններին։ Հարցին` իսկ այդ դեպքում կա՞ն երաշխիքներ, որ վարչապետի ընտրություններին թեկնածուներ չեն առաջադրվի, և ԱԺ-ն կլուծարվի, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք ասել ենք` եթե համաձայնության ենք գալիս այս փաթեթով, իհարկե, նաև պայմանավորվում ենք, որ գործընթացն ընթանա ըստ Սահմանադրության պահանջի՝ չլինեն առաջադրումներ»։

2018-10-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...