Ի՞նչ կապ ունի լոռեցի, իջևանցի երեխան Երևանի տրանսպորտի հետ (Տեսանյութ)

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր` հոկտեմբերի 5-ին, արտահերթ նիստ է հրավիրել` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար: Նախագծի քննարկման ժամանակ Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց փոխնախարարին։ «Ի՞նչ կապ ունեն լոռեցին, մեղրեցին երևանյան խցանումների հետ, ինչո՞ւ պետք է մեղրեցի երեխան դպրոց չգնա և դասերի 5-օրյա գրաֆիկը դարձնի 6-օրյա: Ինչո՞ւ պետք է ողջ Հայաստանում հայտարարել ոչ աշխատանքային օր, եթե խնդիրը կապված է Երևանի հետ, թե՞ ենթադրում ենք, որ Երևանն է ամբողջ Հայաստանը»,- ԱԳ փոխնախարարին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ կառավարությունը միայն Երևանի վերաբերյալ նման որոշում կայացնելու իրավունք չունի: Բացի այդ, հնարավոր է, որ Լոռուց ու Իջևանից ևս գան Երևան` ֆրանկոֆոնիայի միջոցառումներին մասնակցելու: Մանրամասները՝ տեսանյութում

2018-10-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...