ՀՅԴ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց դեմ է դրանց անհապաղ անցկացմանը (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի տեսակետը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ընթացքում ***** Հարգելի հայրենակիցներ, Այսօր շատ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և հատկապես դրանց ժամկետների հարցը, ինչպես նաև տարբեր կուսակցությունների մոտեցումը այդ հարցին: ՀՅԴ-ն միշտ ասել է ու շարունակում է մնալ այն տեսակետին, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Մենք կողմ են ընտրությունների անցկացմանը, բայց դեմ ենք դրանց անհապաղ անցկացմանը: Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի։ Անհրաժեշտ են մինչև ընտրություններ իրականացնել որոշակի քայլեր և ընտրությունների ժամկետները պետք է համապատասխանեցվեն այդ քայլերի կատարման ընթացքին և ոչ թե հակառակը՝ քայլերի կատարումը կամ չկատարումը պայմանավորել ժամկետներին համապատասխանեցումով: Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, ոչ թե հնով, որում առկա է տարածքային ռեյտինգային համակարգը։ 1. Կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներով նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը, եթե դա այդպես է, ապա պետք է օր առաջ փոխել ոստիկանության ենթակայության հարցը, ապահովել նրա չեզոքությունը, իսկ այսօր ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին: Ոստիկանության վերահսկողությունը պետք է տրվի Ազգային Ժողովին, ստեղծվի ներքին գործերի նախարարություն: 2. Անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը պատրաստ լինեն այդ փոփոխություններին, իսկ դրա համար նորից ժամանակ է պետք: Կունենանք այս քայլերի կատարումը մինչև դեկտեմբեր, ապա գնանք արտահերթ ընտրություններին դեկտեմբերին, բայց դա գործնականում անհնար է: Անհրաժեշտ է գործել պետականության ամրապնդման շահերից, այլ ոչ թե կոնկրետ կուսակցության ցանկություններից: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...