Այն, ինչ կորոշի Դաշնակցությունը, կարտահայտի ժողովրդի տրամադրությունը

ՀՅԴ-ն շարունակում է բանակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգի շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանը:«Յուրաքանչյուր քաղաքական կուսակցության բանակցությունների ընթացքը կարող է լինել անկանխատեսելի: Այնպես որ՝ քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, չեմ կարող որեւէ բան ասել»,- նշեց ՀՅԴ-ական պատգամավորը: Հարցին՝ ինչու են բանակցությունները ձգձգվում, պատգամավորն ասաց, որ իրենք չեն ուզում հապշտապ որոշում կայացնել: «Դաշնակցությունը դանդաղ շտապող կուսակցություն է, չի ուզում հապշտապ որոշումներ կայացնել: Կարծում եմ՝ քաղաքական այս մթնոլորտում որեւէ նոր բան չենք ասում, որեւէ շտապելու բան չկա հապշտապ ընտրություններ անցկացնելու: Մենք կողմ ենք քվեարկել արտահերթ ընտրությունների կետին, որը կառավարությունը ներկայացրել էր իր ծրագրով: Այն, ինչ կորոշի Դաշնակցությունը, կարտահայտի ժողովրդի տրամադրությունը»,- նշեց Ռուզան Առաքելյանը:

2018-10-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...