Երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել (Տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում 7 հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա. 7 հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017 թվականի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,- ասաց Ռուստամյանը: Ինչ վերաբերում է հարցին` հուշագրով կամրագրե՞ն իրենց տեսակետը, նա նշեց, որ ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նաև վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը: «Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելեց Ռուստամյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...