Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի հետաձգման մասին (Տեսանյութ)

Մտահոգիչ իրավիճակ է. եթե մենք անընդհատ դեկտեմբերին ենք ունենալու ընտրություններ, նաեւ 5 տարի հետո, ուրեմն անընդհատ կանգնելու ենք փաստի առաջ, որ բյուջեի քննարկումները խաթարվելու են։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով 2019–ի Բյուջեի եւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի քննարկումների հետաձգմանը։ Անդրադառնալով ապագա խորհրդարանում ընդդիմության առկայության հարցին, ՀՅԴ խմբակցության քարտուղարը նկատեց, որ եթե այս պահին գրեթե բոլոր քաղաքական ուժերը ամեն ինչին կողմ են, քարոզարշավի մեկնարկից ուղիղ մեկ օր հետո անհասկանալի վիճակում են հայտնվելու, քանի որ պարզ չէ՝ ինչ են ասելու։ Արմենուհի Կյուրեղյանը համոզված է, որ ՀՅԴ–ն այդ քաղաքական ուժերի թվում չէ. «Վարչապետին աջակցություն հայտնում ենք, որ ընտրական գործընթացները գնան այնքանով, որքանով պահանջում է հանրությունը։ Բայց մենք չենք տեսել դեռ տնտեսական այն ծրագիրը, որին աջակցություն հայտնենք, կառավարության ծրագրի քայլերը, որ ասենք այո կամ ոչ, մենք դեռ տեսել ենք պնդում, որ դեկտեմբերին լինեն ընտրությունները»։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

2018-10-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...