Որքանո՞վ է արդարացված նման կարևորության օրենքը խորհրդարան բերել և քննարկել նման արագությամբ. Արմեն Ռուստամյանի հարցը արդարադատության նախարարին

Ազգային ժողովի հոկտեմբերի 22-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որն առաջարկվում է ընդունել առաջին և երկրորդ ընթերցմամբ՝ 24-ժամյա ռեժիմում։ Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը Արմեն Ռուստամյանն ասաց, որ ինքը չի հիշում մի դեպք, երբ Ազգային ժողովին առաջարկվի այսպես արագ ընդունել որևէ օրենքի նախագիծ և հարցրեց՝ որքանո՞վ է արդարացված նման կարևորության օրենքը խորհրդարան բերել և քննարկել նման արագությամբ։ Հարցին ի պատասխան՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նկատեց․ «Սովորական, բնականոն պայմաններում կհամաձայնեմ Ձեզ հետ։ Ցանկալի է թողնել, որ այն հասունանա և դրա վերաբերյալ մտքեր խմորվեն։ Սակայն երկրում իրավիճակը, կարելի է ասել, որ ֆորսմաժորային է, դրա համար էլ Կառավարությունն առաջարկում է ֆորսմաժորային լուծում»։

2018-10-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...