Մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում`Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն` մի՞ ընտրեք (Տեսանյութ)

Շատ գովելի է, որ բոլորը կամաց կամաց հասկանում են` գործընթացները պետք է Սահամանդրության տառին և ոգուն համապատասխան լինեն, որ ԱԺ լուծարումը կատարվի իրավունքի ուժով. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով «Ելք»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու: «Ժամանակին դա էինք ասում, բայց մեզ դավաճան, հակահեղափոխական էին հանում, սակայն իրականության մեջ նպատակը հենց այն էր, որ որևէ սև բիծ կամ ինչ-որ թաքուն թակարդ, ական չդրվի այն պրոցեսի տակ, որը բերելու է ԱԺ լուծարմանն իրավուքնի ուժով: Այն ինչ մենք ասում էինք նրա համար էր, որ լուծարումը տեղի չունենա ուժի իրավունքով: Հիմա կամաց-կամաց հասկանում են, որ Սահամանադրության տառն ու ոգին պետք է հարգել և ստիպված գնում են այս քայլին»,- ընդգծեց պատգամավորը: Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ դեռ չեն որոշել վաղն ինչպես են քվեարկելու: «Մենք կորոշենք՝ ինչ պետք է անենք: Գոնե մի ուրիշի առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը հնարավոր է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի ինչ անի, որն է ճիշտ: Այս առումով մտածելու բան կա»,- ասաց նա և հավալեց, որ բնականաբար իրենք չեն ուզում որևէ պրոցես խափանվի: Հարցին` Ֆորսամժորային իրավիճակները բացառո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ֆորսամժոր արդեն սկսվել է հենց դեկտեմբեր դնելով: Մեր համոզմամբ` հենց դրանից է սկսել այս ամբողջ արհեստական գործընթացների տրամաբանությունը: Մենք որ ասում էինք` պետք է լինի ճանապարհային քարտեզ, պետք է հրաժարական տալու գործընթացներն համաձայնեցնենք, այսպիսի բաների համար էինք ասում, որ պարզ դառնար կա քաղաքական համաձայնություն, բայց չգիտես ինչի մարդիկ որոշեցին վերջնագրային և պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տարվեն, երևի համարում են, որ այս նախընտրական փուլում այսպես է պետք, բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել կոտրել, ավելի լավ դաշտ ունենալ ընտրությունների շեմին»,- ասաց նա: Դիտարկմանը` նրանք դա բացատրում են, որ պրոցեսը արագացրեց գիշերային քվեարկությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Հիմա ինչ իրենք անում են, մենք այդ տրամաբնությունից ելնելով էիք անում, որ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի, եթե այդպես է թող չառաջարդեն վարչապետի թեկնածու, ինչո՞ւ են առաջադրում: Ուրեմն խնդիր կարող է, չէ՞ առաջանալ, մենք էլ դա էինք դա ասում: Թողնենք, որ բնական պրոցես լինի ոչ թե պարտադրանք, ոչ թե պարտադրեն, որ Աժ-ն չհավաքվի, նույն տրամաբանույթունը չի՞: Հիմա որ ընդհանուր մոտեցումը նայես չես հասկանում` մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն ասեն` մի ընտրե՞ք: Աբսուրդի մեջ ենք հայտնվել, չէ՞»: Նա հայտարարեց որ ժողովուրդն իր իշխանությունը ոչ թե փողոցով ու հրապարակով է իրականացնում այլ հանրաքվեով ու ընտրություններով, և կարծես` կամաց-կամաց հասկանում են, որ դա այդպես է: Նա ասաց, որ ոչինչ չի բացառում և որ հնարավոր է Փաշինյանն ընտրվի վաղը: «Այս իրավիճակն այնքան արհեստական է, որ այստեղ չես իմանում ինչ կստացվի այս ամեն ինչից»,- եզրափակեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...