ՀՅԴ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին դաշինքով չի մասնակցի, կգնա առանձին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՀՅԴ-ն դաշինքով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Ինչպես գիտեք` տեղի է ունեցել Գերագույն ժողով, որում որոշվել է, որ ՀՅԴ-ն մասնակցելու է այս ընտրություններին: Մենք ունենք մեր ասելիքը, մտահոգությունները: Տեսնում ենք որոշակի վտանգներ ներկա փուլում, և այդ առումով, որպես ընդդիմություն, մասնակցելու ենք ու ներկայացնելու ենք ժողովրդին մեր մոտեցումներն ու ասելիքները: Վստահ եմ, որ, անկախ արդյունքներից, սա լինելու է ուղղորդիչ երկրի համար, սա լինելու է ահազանգ բոլոր նրանց, ովքեր չեն տեսնում վտանգներ, որոնք առաջացել են այս փուլում: Դա լինելու է կոչ բոլորին, որ տեսնեն` ազգային պետական շահերից բխող ուղղությունն ու գործընթացը որն է լինելու, և մենք սա անելու ենք մեր ամբողջ թիմով»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի` ճիշտն այն է, որ ՀՅԴ-ն առանձին մասնակցի ընտրություններին: «Միշտ այդպես է եղել` Դաշնակցությունն առանձին է գնացել ընտրություններին: Դաշնակցությունը քաղաքական դաշտում ունի իր առանձնահատկությունները, և ունենալով այդ առանձնահատկությունները` մենք գերադասում ենք այս անգամ էլ առանձին մասնակցել ընտրություններին»,- եզրափակեց նա:

2018-10-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...