Մենք գաղտնի գործընթացներ չենք արել ու չենք անի, դա ՀՅԴ-ի կրեդոն է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ բան է անում: Նա ընդգծեց, որ եթե իրենք ինչ-որ բան անում են, անում են ակնհայտ: «Եթե մենք մի բան անեինք, այնպես կանեինք, որ դա ակնհայտ լիներ ոչ միայն այդ պատգամավորի, այլև բոլորի համար: Մենք այլ գաղտնի գործընթացներ չենք արել ու չենք անի, մեր քաղաքական ուժի կրեդոն է դա»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ ԸՕ բարեփոխումների նախագծի հետ կապված ստորագրահավաքին ՀՅԴ-ի չմիանալու մասին արդեն պարզաբանում արել են: «Չգիտեմ` այդ պատգամավորը գիտի՞, բայց չեմ կարծում, թե դա գաղտնիք էր` ստորագրահավաքից մեկ օր առաջ խոսել եմ փոխվարչապետի հետ, որ եթե մենք միանանք այդ ստորագրահավաքին, ապա մեր առաջարկներից գոնե մեկը պետք է ընդունվի: Մենք չենք միացել որևէ գործընթացի ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի հետ, որտեղ չենք համաձայնեցրել գործընթացը: Մենք միանում ենք այն դեպքում, եթե մասնակից ենք այդ գործընթացին»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ նրանք չպետք է իրենց դիմեին այդ ստորագրահավաքի համար: Նա նշեց, որ տարօրինակ է թվում սա հրապարակայնացնելը` ցույց տալու համար, թե «կողմ ըլլալով` դեմ են»: «Հեշտ է ուրիշներին մեղադրելը: Մենք կողմ ենք քվեարկելու ԸՕ-ին, որովհետև հստակ հայտարարել ենք` գործողի հետ համեմատած` սա քայլ առաջ է, սակայն մեզ համար անհասկանալի է, որ այստեղ մեր առաջարկներն ընդունվել են, բոլոր 4 ուժերը համաձայնել են, բայց դրանք ուղղակի անտեսվեցին»,- ասաց Ռուստամյանը:

2018-10-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...