Եթե Բոլթոնի` ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկն Ադրբեջանի հետ բալանսի ապահովումն է, ապա այն ողջունելի է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համարում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան կարևոր է ու հեռուն գնացող նպատակներ ունի: Անդրադառնալով` Բոլթոնի հայտարարություն-առաջարկին, որ ԱՄՆ զենքն ավելի լավն է, և ճիշտ կլինի, որ Հայաստանը սկսի դիտարկել ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը, պատգամավորը նշեց, որ իրենք միշտ հայտարարել են` Հայաստանի համար ճիշտ արտաքին քաղաքականությունն այն է, որ այն հասկանալի լինի բոլորի, հատկապես` գերտերությունների համար: «Հստակ լինի, որ Հայաստանը նույն դեմքով և նույն տեսակետով է հանդես գալիս թե' Ռուսատասնում, թե' Բրյուսելում, թե' Վաշինգտոնում: Այս օրերի համար է հենց դա ակտուալ դառնում: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ մեր հարաբերությունները դեմ չեն որևէ մեկին, դրանք մեր կենսական շահերից են բխում»,- ասաց Ռուստամյանը: Ինչ վերաբերում է զենքին, նա նշեց, որ բազմիցս ասել է, որ միջնորդ կողմերը կա'մ պետք է ընդհանրապես զենք չտրամադրեն որևէ մեկին, կա'մ տրամադրեն այնպես, որ հավասարակշռությունը չխախտվի: «Չեն կարող Ադրբեջանին շատ ավելի զինատեսակներ տրամադրել, որ Հայաստանը հետ ընկնի պրոցեսից: Սա ինքնին կհակասի այն տրամաբանությանը, որ մենք ուզում ենք կայուն իրավիճակ ունենալ: Հենց հավասարակշռությունը խախտվում է, այդտեղ էլ սկսում են ագրեսիաները: Այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից: Եթե Բոլթոնը նկատի ունի, որ այդ հավասարակշռությունը պահպանելու համար Հայաստանը նաև ունենա այլ զինատեսակներ, դա կարելի է ողջունելի լինել մեզ համար, որ մենք էլ ունենանք Ադրբեջանին չզիջող զինատեսակի ծավալ»,- ասաց պատգամավորը: Ռուստամյանը նշեց, որ իրենց համար այն է մտահոգիչ, որ այդ այցի ընթացքում Բաքվում խնդիր են բարձրացրել, որ արգելվի Հայ դատի գրասենյակների կողմից մշակված 907-րդ բանաձևը: «Այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին զենք տրամադրել, քանի որ ապացուցվել է, որ Ադրբեջանն է հենց ագրեսոր: Այդ բանաձևով կա աջակցություն Արցախին: Այդ բանաձևի վերանայումը վտանգավոր կլինի»,- ասաց նա:

2018-10-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...